Ուկրաինան պատրաստ է օտարերկրյա էներգաթրեյդերներին տրամադրել իր ստորգետնյա գազապահեստարանների կեսը՝ 30 մլրդ խորանարդ մետր ծավալով, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Ուկրաինական խոշոր «Նավթոգազ» նավթագազային ընկերությունը այս տարի ավելի վաղ հայտարարել էր, որ օտարերկրյա հաճախորդները կարող են օգտագործել պահեստարանների (հիմնականում երկրի արեւմուտքում, որը հեռու է Ռուսաստանի հետ պատերազմի ճակատից) ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր գազը։

Շմիգալը տեղեկացրել է, որ ոչ ռեզիդենտները կարող են օգտագործել պահեստարանների 12-15 մլրդ խորանարդ մետր գազը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա թրեյդերները արդեն ստորգետնյա պահեստարաններում կուտակել են 3 մլրդ խորանարդ մետր գազ։

Այս տարի ավելի վաղ թրեյդերները Reuters-ին տեղեկացրել էին, որ եվրոպական գազային թրեյդերները սկսել են պահել բնական գազն Ուկրաինայում, որպեսզի օգտվեն ավելի ցածր գներից եւ այնտեղ առկա հզորություններից՝ չնայած պատերազմի հետ կապված վտանգներին։