Մայք Ջոնսոնը (հանրապետական, Լուիզիանայի նահանգ) հաղթել է ներքին քվեարկությունում եւ դարձել հանրապետական կուսակցությունից խոսնակի պաշտոնի չորրորդ թեկնածուն, գրել է Axios-ը։

Ներկայացուցինչերի պալատի խոսնակի թափուր տեղը զրկել էր Կոնգրեսին օրենքներ ընդունելու հնարավորությունից կարեւոր ժամանակաշրջանում։

Ջոնսոնը վերջին հանրապետականն է, որն ստացել է կուսակցության հավանությունն այդ պաշտոնի համար։

Ջոնսոնը հաղթել է չորս այլ հանրապետականների, որոնք հավակնում էին այդ պաշտոնին։ նա հաղթել է եզրափակիչ քվեարկությունում՝ հավաքելով 128 ձայն Բայրոն Դոնալդսի (հանրապետական Ֆլորիդայից) 29-ի եւ այլոց 44-ի դիմաց։

Սկզբում Ջոնսոնը զբաղեցրեց երկրորդ տեղը Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Թոմ Էմերից (հանրապետական Մինեսոթայից) հետո նախորդ քվեարկությունում, բայց Էմերը դուրս մնաց մասնակցությունից պահպանողականների աջակցությունը չունենալու պատճառով։

Հիմա Ջոնսոնը պետք է հավաքի հանրապետականների 217 ձայն, որպեսզի դառնա խոսնակ։