Իտալիայի փոխվարչապետը քննադատել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՀԱՄԱՍ-ի մասին՝ այն անվանելով «վտանգավոր ու նողկալի»։
Մատեո Սալվինին Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին կառջարկի պաշտոնապես կանչել Իտալիայում Թուրքիայի դեսպանին, ասվում է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պաղեստինյան «Համաս» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ «ազատագրողների և մոջահեդների» խումբ, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար:





























