Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը այցով ժամանել են Թել Ավիվ։

«Մենք ժամանել ենք Թել Ավիվ»,- գրել է Ֆիալան X սոցիալական ցանցի իր էջում: Այցի նպատակը, ինչպես ընդգծել է նա, «Իսրայելին լիաակատար  համերաշխություն» հայտնելն է։

Վարչապետը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո «չեխական ընկերությունները Իսրայելին անմիջապես մատակարարել են բազային ռազմական տեխնիկա, ինչպիսիք են STV Group-ի բալիստիկ սալերը»։ «Այսօր մենք կքննարկենք մեր [իսրայելցի] ընկերներին հետագա օգնություն տրամադրելու հնարավորությունները»,- հավելել է նա։

Ֆիալան և Նեհամերը կհանդիպեն Իսրայելի բարձրաստիճան ղեկավարների հետ: