Հայաստանի կառավարությունը քննարկում է վարձակալության գների բարձրացումը կարգավորող գործիքակազմի ներդրման հարցը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարել է հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Տերյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Այս խնդիրը լուծելու համար, ինչպես նշել է նախարարը, կառավարությունը քննարկում է նաև պարտադիր պայման մտցնելու հնարավորությունը։ Այն է՝ վարձակալության նախնական պայմանագիրը։ Այսինքն՝ վարձակալության եկամուտը հարկվելու է։
«Կարծում եմ՝ սա կարող է որոշակիորեն կարգավորել իրավիճակը շուկայում։ Այսինքն՝ մենք, ըստ էության, արդեն սկսել ենք ուշադրություն դարձնել այս խնդրին։ Սակայն այն ունի համակարգային բնույթ: Այնպես որ, կոնկրետ այս քայլը կարելի է համարել գործիքներից մեկը»,- ասել է Տերյանը։





























