Ամերիկացի ձկնորսը բռնել է Միսիսիպիի հսկայական խեցեմորթ և սահմանել համաշխարհային ռեկորդ, որը չէր գերազանցվել 1951 թվականից, հայտնում է UPI-ն։
Հսկա ձուկը բռնել է Կենտուկիից Արտ Ուեսթոնը Տեխասի Սեմ Ռեյբերն ջրամբարում: Տղամարդը ձուկ էր որսում Միջազգային սպորտային ձկնորսության ասոցիացիայի (IGFA) հրահանգիչ Քըրք Քիրքլենդի հետ, երբ նրա կարթին կառչեց ինչ-որ խոշոր բան:
Արդյունքում Ուեսթոնը ջրից հանել է գրեթե երկուսուկես մետր երկարությամբ և 128,3 կիլոգրամ քաշով խեցեմորթ։ Քըրքլենդն ասել է, որ ձուկը մոտ 100 տարեկան է եղել: IGFA-ի նախորդ ռեկորդը Միսիսիպիում ձուկ բռնելու համար սահմանվել էր 72 տարի առաջ: Այդ ժամանակ բռնված ձուկը կշռել է 126,5 կիլոգրամ:





























