Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այժմ ավելի շատ է մեկուսացվել ԵՄ-ից, քան երբեւէ, եւ Եվրամիությունում ակնկալում են ավելի մեծ խնդիրներ Բուդապեշտի հետ։ Այս մասին  նշվել է The Guardian-ի հրապարակման մեջ. հղում է կատարվել անունը չնշած դիվանագետներին, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում ԵՄ-ում։

«Պուտինի հետ Օրբանի վերջերս կայացած հանդիպումը եւ այն, թե ինչպես է Հունգարիայի վարչապետը ԵՄ-ն համեմատել Խորհրդային Միության հետ, կասկածի տակ է դնում, թե արդյոք մենք կկարողանանք շարունակել վստահել այդ երկրին որպես դաշնակցի եւ գործընկերոջ»,- ասել է եվրոպացի մի դիվանագետ, որը չի ցանկացել նշել անունը։

Հունգարիայի հետ խնդիրներն «ամենայն հավանականությամբ ավելի կխորանան եւ ավելի շատ կսպառնան ռազմավարական կարեւոր հարցերի վերաբերյալ համատեղ որոշումներին»,- ավելացրել է դիվանագետը։

Երկրորդ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը ասել է, որ «Հունգարիան ավելի մեկուսացված է դառնում, քանի որ ՆԱՏՕ-ին Շվեդայի անդամակցության դանդաղումը բացասաբար է անդրադառնում բոլոր դաշնակիցների անվտանգության վրա»։