ԱՄՆ-ի 100-ամյա բնակիչը նշել է այն վեց հիմնական բաները, որոնք իրեն թույլ են տվել երկար և երջանիկ կյանք վարել։ Նա Insider-ին տված հարցազրույցում բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքները։
Ջեկ Վան Նորդհեյմը, որը հայտնի է որպես քեռի Ջեք, նշել է իր տարեդարձը հուլիսի 31-ին: Երկարակյացը ծնվել է Կալիֆորնիայում, ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ հետո դարձել թռչնաբան: Որոշ ժամանակ առաջ նա և իր եղբորորդին հաշիվ են բացել TikTok-ում, որտեղ նա պատմում է իր կյանքի մասին և խորհուրդներ տալիս բաժանորդներին։ Նրա էջը շատ արագ հավաքել է հազարավոր լսարան, և այժմ նրան անընդհատ հետևում է 1,7 միլիոն մարդ։
100-ամյա TikToker-ը նշել է վեց բան, որոնք նա համարում է իր երկարակեցության հիմնական պատճառները։ Ամերիկացին ամեն օր մուգ շոկոլադ ու մեղր է ուտում։ Թեև քաղցրավենիքն ընդհանուր առմամբ համարվում է անառողջ, մուգ շոկոլադը չափավոր քանակությամբ օգնում է բարելավել սրտանոթային առողջությունը: Մեղրը, որը Նորդհեյմն օգտագործում է շաքարավազը փոխարինելու համար, նույնպես առողջարար է և հանդիսանում է հիմնական քաղցրեղենը, այսպես կոչված, կապույտ գոտիներում՝ մոլորակի ամենաշատ երկարակյացներ ունեցող բնակավայրերում:





























