ԱՄՆ-ն ունի իր շահերը տարածաշրջանում, և հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի Վաշինգտոնում և այլուր Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու համար։ Այս մասին ԱՊՐԻ Արմենիայի կողմից կազմակերպված ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դառնա ակտիվորեն չեզոք երկիր, որը չի հարում որեւէ դաշինքի։

Նա մատնանշեց ինստիտուցիոնալ հիշողության խնդիրը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները սկսվել են ոչ թե 1990-ականներին, այլ 1920-ին։

«Այն ժամանակ  ԱՄՆ ճանաչեց Հայաստանը, այնտեղ դեսպանատուն կար, և դրոշը ԱՄՆ-ում մնում էր իր տեղում մինչեւ 1930-ականները։ Բայց հետո արդեն 1990-ականներին ԱՄՆ-ի նախագծերն ու գործարքները Ադրբեջանի հետ ամրապնդեցին Բաքվի դիրքերը և թուլացրին Հայաստանի դիրքերը»,- նշել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ ավելի լուրջ զսպող քայլեր ձեռնարկել տարածաշրջանում։