Լեհաստանին անհրաժեշտ է առնվազն 300 հազարանոց բանակ՝ իր անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը զինվորական կամավորների հավաքագրման կենտրոնների տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Լեհական բանակի 300 հազար զինվորը նվազագույնն է, որ Լեհաստանը պետք է ունենա անվտանգ լինելու համար։ Սա է մեր նպատակը, և դրան կարելի է հասնել, պարզապես պետք է հետևողականորեն աշխատել»,- նախարարի խոսքերն է մեջբերում RAR գործակալությունը։

Բլաշչակը հանցագործություն է անվանել որոշ ընդդիմադիր գործիչների՝ Լեհաստանի զինված ուժերի թիվը նվազեցնելու առաջարկները:

Հունիսին Մարիուշ Բլաշչակը լեհական բանակի թվաքանակը սահմանել էր  մոտավորապես 172 հազար մարդ։ Անցյալ ամառ Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր լեհական բանակի թվաքանակը 400 հազար զինվորի և սպայի հասցնելու հնարավորության մասին։