Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 30-ամյա Նոդիրխոն Ն.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. հոկտեմբերի 22-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: