Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը տեղեկատվություն է հայտնել Ախուրյանում 13-ամյա տղան «Տիր» հրացանի գնդակից վիրավորումստացած 11-ամյա աղջկա վիճակից:

«Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։

Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն», - հայտնումեն ԲԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում երեկ՝ հոկտեմբերի 31-ին 13-ամյա տղան «Տիր» օդամղիչ հրացանով կրակել է 11-ամյա աղջկա վրա։

Ախուրյանում 13-ամյա տղան «Տիր» հրացանը տանից է վերցրել ու բակ տարել․ գյուղապետը մանրամասներ է պատմում դեպքից