Toyota-ն շուկա է հանում նոր Crown սեդանը, որի պատվերների ընդունումը կսկսվի նոյեմբերի 13-ից Ճապոնիայում: Այս մասին հայտնում է Motor.ru-ն։

Գինը սկսվում է 7,3 մլն իենից, որը մոտավորապես կազմում է  480 հազ․ դոլար։

Հինգ մետրանոց Crown-ի համար առաջարկվում է երկու ուժակայանք՝ հիբրիդային և ջրածնային: Վերջերս ստեղծված բենզաէլեկտրական կայանքի հիմքում  136 ձիաուժ հզորությամբ 2,5 լիտրանոց բենզինային շարժիչն է, իսկ էլեկտրաշարժիչները կապահովեն ևս 180 ձիաուժ հզորություն:

Երկու դեպքում էլ հաղորդակը  հետևի է, իսկ «ջրածնամեքենայի» գինը մեկ միլիոն իենով ավելի բարձր է:

Արտաքինից երեք մետր անվային բազայով Crown-ը նախագծված է ընտանիքի մյուս անդամների ոճով: Սրահը նույնպես գրեթե նույնական է և տարբերվում է հարդարմամբ: