Stellantis կոնցեռնը ներկայացրել է 2025թ. Ram 1500 պիկապը։ Մեքենան վեց ցիլինդրանի տուրբոշարժիչ ունի։ V8 HEMI մթնոլորտային շարժիչը պատմության գիրկն է անցել։
Ram 1500-ի համար երկշար վեց ցիլինդրանի շարժիչը (Hurricane) 420 եւ 540 ձիաուժ հզորություն ունի, ինչպես նաեւ V6 Pentastar շարժիչ։
Մեքենան հասանելի է 8-աստիճան ավտոմատ փոխանցատուփով, հետեւի կամ առջեւի լիակատար քարշով։ Հասանելի է միջանվային դիֆերենցիալը էլեկտրոնային բլոկավորմամբ եւ գլխավոր փոխանցման երեք տարբերակով։
Նոր պիկապի առաջնային վահանակին երեք դիսփլեյ կա. սարքերի եւ մեդիա-համակարգի հիմնական էկրանից բացի ներդրվել է լրացուցիչ դիսփլեյ ուղեւորների համար։ Մեքենան ունի պնեւմատիկ անվահեծ՝ աշխատանքի հինգ ռեժիմներով։





























