Այսօր` նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սաhմաններում 48-ամյա Էդվարդ Հ.-ն, իր վարած ISUZU մակնիշի բեռնատարով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ավտոմեքենան վարորդի, քաղաքացիների ու պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:





























