Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 10,3 հազարի, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

Գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը ներկայումս կազմում է առնվազն 10 328, մեկ օր առաջ քաթարական Al Jazeera հեռուստաալիքը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ից անկլավում զոհերի թիվը հասել է 10 022-ի, որոնցից առնվազն 4104-ը երեխա է։