Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ միջազգային հանդիպում է նախատեսվում նոյեմբերի 15-ին Ստամբուլում։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության Տաշքենդում ընթացող գագաթաժողովում։

«Նոյեմբերի 15-ին Ստամբուլում տեղի կունենա միջազգային հանդիպում Գազայի վերաբերյալ»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ Թուքրիան կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել ճգնաժամի կարգավորման համար։