Իսրայելն առաջին անգամ օգտագործել է Strela-3 հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռներ մթնոլորտից դուրս, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ) և երկրի պաշտպանության նախարարությանը։
Strela-3 համակարգը որսացել է Կարմիր ծովի վրայով հրթիռ, որը հավանաբար արձակվել է Եմենից: Հրթիռն ուղղված էր դեպի Իսրայելի ամենահարավային Էյլաթ քաղաքը։





























