Նոյեմբերի 10-ի գիշերը իսրայելցի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի դիպուկահար կազմավորումների հրամանատարին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Հետախուզական տվյալների հիման վրա ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի դիպուկահարների ստորաբաժանումների ղեկավար Մուհամեդ Քալութը։ Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի 19 ահաբեկիչներին, որոնք ծրագրում էին հարձակումներ կատարել իսրայելական զորքերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ «անցած 24 ժամվա ընթացքում, հետևելով հետախուզական ճշգրիտ տվյալներին, Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ ահաբեկիչների, որոնք մասնակցել են հոկտեմբերի 7-ի ջարդերին»: «Լիկվիդացվածների թվում էին վաշտի հրամանատար Ահմեդ Մուսան և դասակի հրամանատար Օմար Ալ-Հինդին, որոնք երկուսն էլ գտնվում էին Արևմտյան Ջաբալիայում: Մուսան Զիքիմ բազա (Գազայի հատվածի սահմանի մոտ) ներխուժման հրամանատարներից էր։ Վերջին օրերին նա ղեկավարել է հարձակումներն Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի վրա՝ Արևմտյան Ջաբալիա շրջանում», - ավելացրել են զինվորականները:

Բանակը նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում «ՑԱԽԱԼ-ի զորքերը հարվածել են ծովափին հայտնաբերված բեռնատարին, որը պարունակում էր մոտ 20 հրթիռ»: «Շեյխ Իջլինում՝ [Գազա քաղաքից հարավ] ճակատի հարավային մասում, մարտերի ժամանակ զինվորները բնակելի շենքերի մոտ հայտնաբերել են հրթիռային կայան: Հայտնաբերված բոլոր զենքերը ոչնչացվել կամ առգրավվել են Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից»,- շարունակել է մամուլի ծառայությունը։