Իսրայելցի զինվորները կրակ են բացում Արևմտյան ափի հիվանդանոցների մուտքերի վրա և թույլ չեն տալիս բուժհաստատություններ ընդունել հիվանդներին, ասվում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ առևտրային մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ:

«Չորեքշաբթի երեկոյան զինվորը կրակ է բացել հոսպիտալի շտապօգնության բաժանմունքի վրա՝ որը դիպել է պատին՝ դրսում կանգնած մեր ծառայակիցների աչքի առաջ։ Երեկ մեր թիմը ականատես եղավ, որ իսրայելցի զինվորները կրակ են բացում հիվանդանոցի մուտքի վրա, գնդակները դիպչում են պատին՝ անմիջապես դռան վերևում»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է կազմակերպությունը։ 

Այն նաև նշում է, որ հինգշաբթի իսրայելական ռազմական մեքենաները արգելափակել են շտապօգնության մեքենաների մուտքը հիվանդանոցներ՝ ստիպելով նրանց հիվանդներին տեղափոխել ավելի հեռու հիվանդանոցներ:

«Հիվանդանոցները թիրախ չեն և պետք է անվտանգ վայրեր մնան։ Բժշկական օգնության տրամադրման համար ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Մենք կոչ ենք անում իսրայելցի զինվորականներին դադարեցնել հիվանդանոցների հրթիռակոծումը և իրենց ռազմական մեքենաներին  թույլ չտալ արգելափակել շտապօգնության մեքենաների և բուժանձնակազմի մուտքը բժշկական հաստատություններ», - ասել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը: