Չինական Geely ընկերությունը Գուանչժոուի ավտոսրահում կներկայացնի նոր Zeekr 007 սեդանը։Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։ Պրեմիերան կկայանա նոյեմբերի 17-ին։ Մոդելը կառուցված է PMA2+ հարթակի վրա։
Մեքենայի երկարությունը 4865 մմ է, իսկ անիվային բազան՝ 2928 մմ։ PMA2+ պլատֆորմը Geely-ի և Volvo-ի կողմից մշակված շասսի է՝ միջին և լրիվ չափի էլեկտրական մեքենաների համար: Polestar-ը և Lotus-ը նույնպես օգտագործում են այս հարթակը:
Մեքենան համալրված է ինտերակտիվ Smart Driver Assist հետևի լույսերով, որոնք կարող են լուսավորվել կապույտ գույնով՝ կայանելիս հետիոտներին տեղեկացնելով երթևեկության ուղղության մասին: Բացի այդ, մեքենան ստացել է հսկայական համայնապատկերային տանիք:
Էլեկտրամոբիլը համալրված է 204 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 6,5 վայրկյանում։ Ամբողջական լիցքավորման համար պահանջվում է 30 րոպե:





























