Նոր Toyota Camry-ի ներկայացումը կկայանա նոյեմբերի 14-ին։ Այս մասին հայտնում է Motor.ru-ն։
Արտադրությունը կմեկնարկի 2024 թվականի սկզբին, իսկ նոր Toyota Camry-ն, ամենայն հավանականությամբ, վաճառքում կհայտնվի գարնանը։
Մանրամասներ են ի հայտ եկել նոր Toyota Camry-ի ուժակայանքի մասին։ «Իներորդ» Camry-ն կունենա հիբրիդային կայանք։ Ընդ որում, ոչ միայն մեկը՝ բացի առանց լրալիցքավորման HEV տարբերակից, կլինի նաև PHEV պլագին-հիբրիդը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մոդելը հիմնված կլինի TNGA-K պլատֆորմի վրա, որի վրա կառուցվել է նաև նրա նախորդը, շարժիչների շարքը կներառի 2,4 լիտր ծավալով տուրբո շարժիչ և 2,5 լիտրանոց «մթնոլորտային» շարժիչ, իսկ V6-ը դուրս կհանվի։ Շարժաբերը կլինի առջևի կամ ամբողջական, իսկ փոխանցման տուփերը՝ վեց և ութաստիճան ավտոմատ։
Կախված շուկայից, նոր Camry-ն տարբեր սրահներ կունենա՝ «թվային» Չինաստանում և ավելի դասական՝ ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է արտաքինի փոփոխություններին, ապա մոդելը ձեռք կբերի նոր Prius-ի ոճով օպտիկա, իսկ սեդանի ուրվագիծը կդառնա ավելի սպորտային։





























