Kia-ն սկսել է ամբողջական չափով Carnival ֆուրգոնի նորացված տարբերակի վաճառքը, որը արդիականացված մոդել է: Առայժմ նոր արտադրանքը հասանելի է միայն Հարավային Կորեայի ներքին շուկայում, հաղորդում է Drom.ru-ն։

Հիշեցնենք, որ ներկայիս սերնդի մոդելն արտադրվում է 2020 թվականից։ Արտադրության չորրորդ տարում փոխվել է թափքի առջևի և հետևի մասերի արտաքին ձևավորումը։ Առջևի մասում մեծացվել է ռադիատորի վանդակաճաղը, իսկ հորիզոնական լուսարձակները փոխարինվել են ուղղահայացներով։ Հետևի մասում լույսերը դասավորված են П-աձև կոմպոզիցիայով։

Մոդելի շարքում հայտնվել է «զուգահեռ հիբրիդ» նոր մոդիֆիկացիա։ Այն հագեցած է 1,6 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչի «շուրջ» կառուցված կայանքով։ Համակարգի գումարային հզորությունը 245 ձիաուժ է, պտտող պահը՝ 367 Նմ։ Գրեթե նույնն է առաջարկվում թարմացված Kia Sorento-ի համար, սակայն քրոսովերի վրա այդ  բնութագրերը պակաս են 10 ձիաուժով  և 17 Նմ-ով։

Հիբրիդային Carnival-ը վառելիքի բարձր խնայողություն ունի. բենզինի միջին սպառումը կազմում է ընդամենը 7,1 լ/100 կմ:

Կորեայում հիբրիդային ֆուրգոնի գինը տատանվում է 30 հազար դոլարից մինչև 48 հազար դոլար։