McLaren-ը ցուցադրել է 750S 3-7-59 Theme սուպերմեքենան արծաթե երիզներով եւ Ֆորմուլա-1-ի բոլիդի մի կտորով։

2023թ. բրիտանական McLaren ավտոարտադրողը տոնում է իր 60-ամյակը։ Հոբելյանին են նվիրված հատուկ լիվրեյներ բոլիդների համար այն սերիաներում, որտեղ հանդես են գալիս McLaren-ի գործարանային թիմերը, իսկ ամենաընտրյալ ֆիրմաների համար թողարկել են սուպերմքենայի McLaren 750S 3-7-59 Theme տարբերակը։  Մեքենան ունի McLaren Special Operations-ի (MSO) ամենաբարդ լիվրեան մակնիշի ավտոարշավային երեք դասական մեքենաների հիման վրա։

McLaren-ը միակ ավտոարտադրողն է, որի մեքենաները հաղթել են «Երեք թագում»՝ Indy 500, «Լը Մանայի 24 ժամ»-ում եւ Մոնակոյի Գրան-պրիում։

Նոր մեքենայի ձեւավորման համար օգտագործվել են լիվրեայի բոլոր երեք մեքենաների մասերը։ Առջեւի մասը MP4/2-ի նման սպիտակ-կարմրավուն է՝ «7» համարով։ Կողամասերը, ի պատիվ F1 GTR գորշ գունավոր գամմայի, կրում է «59» համարը, կա նաեւ վառ կանաչ գունավորում, որը նշանավորում է մասնակցությունը GT1 նշանավոր մարաթոնին։ M16D-ով ոգեւորված՝ հետնամասը գերազանցապես նարնջագույն է Indy 500 1974թ. հաղթողի պատվին, բայց կրում է կապույտ գույնի «3» համարը։

Մյուս կողմում օգտագործված է կապույտ գույնը։ Դռներին կան Triple Crown արծաթավուն լոգոտիպեր։ Triple Crown լոգոտիպերը կարված են McLaren Orange ֆիրմային նարնջագույնով։

Կպատրաստվի ընդամենը վեց McLaren 750S 3-7-59։ Դրանք բոլորն արդեն վաճառված են։