1962թ. արտադրության Ferrari 250 GTO մրցարշավային մեքենան Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 51,7 մլն դոլար գումարով։ Այս մասին նշվել է Sotheby's աճուրդների տան  կայքում։

1974-1985թթ. մեքենայի տերը եղել է Ferrari Club of America ամերիկյան կազմակերպության նախագահը, իսկ վերջին 38 տարիներին մեքենան պատկանել է մի հավաքորդի Միացյալ Նահնագներից։

Բրիտանացի եւ իտալացի ավտոարշավորդներ Մայք Փարկսը եւ Լորենցո Բանդինին 1962թ. այդ Ferrari-ով հանդես են եկել Scuderia Ferrari իտալական մրցարշավորդների թիմում՝ «Լե Մանի 24 ժամ» մարաթոնում։