Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նշվել է, որ խոսքը առջեւի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, ինչը վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե կան արդյոք տուժողներ այդ խնդրի պատճառով։

Toyota-ն մտադիր է 2020 եւ 2022թթ. արտադրված մի քանի մոդելների (Camry, Corolla, RAV4 քրոսովեր, ինչպես նաեւ Lexus ES եւ RX) մեքենաները հետ կանչել դիագնոստիկայի եւ նորոգման համար, եթե դրա անհրաժեշտությունն զգացվի։