Դեկտեմբերի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց օդերեւութաբանները կանխատեսում են  հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 28-33 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +4+7, 

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+13,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+12,

Արարատում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+16, 

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +14+16, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +9+13։