Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագյուղ - Բուժական ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 40 մ գլորվելով՝ հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 46 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորներն ազգականներ են։