Հազարավոր ցուցարարներ շաբաթ երեկոյան ցույցեր են անցկացրել Թել Ավիվում, Կեսարիայում և Երուսաղեմում՝ ճնշում գործադրելու կառավարության վրա, որպեսզի այն ավելին անի Գազայում հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով ավելի քան 130 պատանդների անհապաղ ազատ արձակման համար, հաղորդում է The Times of Israel-ը:

Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորումի կողմից կազմակերպված ցույցերին մասնակցած բանախոսները պահանջել են դադարեցնել մարտերը Գազայում և փոխանակում անել ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատանդներին վերադարձնելու համար:

Առանձին հակակառավարական ցույցեր են անցկացվել նաև Թել Ավիվում և Երուսաղեմում՝ վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականի պահանջով։

Թել Ավիվի ցույցին զուգահեռ միաժամանակ հեռարձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի Կեսարիայում գտնվող առանձնատան մոտ անցկացվող բողոքի ցույցը, որտեղ մարդիկ բարձրախոսներով գոռում էին․ «Գործարք, անհապաղ»։