Ամեն տարի գարնանը Երևանի ճանապարհներին բազմաթիվ փոսեր են առաջանում։ Նույն վիճակն է նաև մայրաքաղաքից դուրս։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց քարուքանդ փողոցների հարցը։ Նա նշեց, որ թեմային անդրադառնում է որպես շահառու, քանի որ մեքենա է վարում ու ամեն օր բախվում է այդ խնդրին, լսում է բազմաթիվ վարորդների դժգոհություն։ Նա նույնիսկ սեփական փոքրիկ հետազտությունն է իրականացրել՝ այցելելով մեքենանների վերանորգման կետեր։ Համոզվել է, որ «փոսերի պատճառով շատ մեքենաններ են ջարդվում, վթարներ են լինում»։

«Ես հասկանում եմ, որ աղ ու ավազ ցանելու պատճառով են քայքայվում, բայց պետք է խնդիրը լուծել։ Բավական սուր է դրված հարցը։ Ավտովերանորոգման կետերում սպասակվող մեքենաների թիվը շատ է։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Նա առաջարկեց, որ Հայաստանում ներդրվեն ճանապարհների նորոգման միջազգային ստանդարտներ, իսկ այդ չափանիշները խախտող ընկեությունները ենթարկվեն սանկցիաների։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ թեև Երևանի և մյուս համայնքների ճանապարհներն իր ղեկավարած գերատեսչության պատասխանատվության տիրույթում չեն, սակայն խնդիրը կա և պատասխանատուների ուշադրության կենտրոնում է։