Պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթից 2012 թ. հնարավոր է`օգտվեն մոտ 180 հազար հանրային ծառայողներ, Աժ-ում այսօր` նոյեմբերի 7-ին բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Խոսքը վերաբերում է քաղծառայողներին, բյուջետային ոլորտին, ՊՈԱԿ-երինմ այսինքն` ողջ հանրային ոլորտին:

Ըստ Պավել Սաֆարյանի` 18 մլրդ սահմանաքանակը որոշվել է բյուջեի աշխատավարձձի ֆոնդի 10 տոկոսի հաշվարկով: Նա նաեւ տեղեկացրեց, որ պետական ծախսերի միջինժամկետ ծրագրով քաղծառայողների աշխատավարձը պետք է բարձրացվի 2013 թ.` մոտ 10 տոկոսով, եւ 2014 թ.` մոտ 20 տոկոսով: իսկ մինչ այդ, հաշվի առնելով բյուջեում լրացուցիչ եկամուտների առկայությունը, որոշվել է 18 մլրդ դրամ հատկացնել սոցիալական փաթեթի միջոցով;

Բոլոր պետծառայողները փաթեթից կարող են օգտվել հավասարաչափ: ըստ Պ. Սաֆարյանի` փաթեթը նպատակ ունի մասնակի փոխհատուցել գնաճի հետեւանքները պետծառայության համակարգում: