Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազորներ` կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին NEWS.am–ին հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ խոսքը օպերլիազորներ Կ. Ավետիսյանի և Վ. Ավագյանի մասին է։

Նշենք, որ քննիչներն առավոտյան խուզարկություններ էին կատարել ՊԵԿ–ի շենքում։