Ապրիլի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։