Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար։

«Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատրաստակամ ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությանն առնչվող բոլոր թեմաներով համագործակցելու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Լիլիթ Շաբոյանն ազատվել էր ԲԴԽ մամուլի քարտուղարի պաշտոնից: Նրան փոխարինել է Մերի Գեւորգյանը: