Alpine ընկերությունը ստեղծել է Alpenglow Hy4 ջրածնային հիպերմեքենան։ Փարիզի ավտոսրահում 2022թ. նորույթներից մեկը Alpine Alpenglow-ի նախատիպն էր, որը պետք է դառնար ապագա սերիական մոդելներից առաջինը, գրել է Мотор.ру-ն։

Անցած երկու տարում ընկերությունը լրամշակել է կոնցեպտը, որը ջրածնային շարժիչ ունի։ Նոր Alpine Alpenglow Hy4-ը կմասնակցի «Սպա 6 ժամ» ավտոմրցարշավին, իսկ հետո կանցնի «24 ժամ Լը Ման»-ով։

Վառ դիզայնը թաղանթ է տեխնոլոգիական «միջուկի» համար, որը ներկայացված է ջրածնային շարժիչով։ Մեքենայի առաջին տարբերակում օգտագործվել է 4 ցիլինդրանոց 2,0 լիտրով շարժիչ։

Շարժիչը Renault-ի սերիական սարքն է՝ հարմարեցված ջրածնով աշխատելուն։ Այն կարող է մեկ րոպեում 7 000 պտույտ կատարել՝ 340 ձիաուժ առավելագույն հզորությամբ։

Ջրածինը ջրի հետ միասին պետք է կրճատի ազոտի արտանետումները, այն խցիկ է մտնում 40 բար ճնշմամբ երեք բաքերից, որտեղ պահվում է 700 բար ճնշման տակ։ Մինչեւ 2024թ. վերջ կներկայացվի Alpine Alpenglow Hy4-ի երկրորդ տարբերակը, որը կունենա հատուկ մշակված V6 շարժիչ, բայց նոր սարքը որպես վառելիք նույնպես օգտագործելու է ջրածինը։