ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող  հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։

Մասնավորապես՝

- սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ  հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և թունավոր նյութերի հետ շփումը,

- պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն  եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- սննդամթերքի արտադրման գործընթացում արտադրողի կողմից չի   իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

- սննդամթերքի տեղակայման տարածքում աշխատող անձինք չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։