Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի խուլիգանության հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:

Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին:

Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր Հանրապետության փողոցում, ՀՅԴ գրասենյակի մոտ ոստիկանները քաշքշելով եւ հարվածներ հասցնելով բերման են են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Մանուկյանին:

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել: