Բագրատ Սրբազանն այսօր՝ մայիսի 31-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում հրեշտակի թեւերով կնոջ հայտնվելուն՝ ասելով, որ դա իր համար անակնկալ է եղել:
«Ես մտածեցի, որ քանի որ ասել էի, որ Կիրանց հրեշտակի թեւով եմ գնացել, մտածեցի՝ մերոնցից մեկն է եկել ոստիկանների մոտ այդ դերակատարությունն է անում, ակցիան է անում: Եկա, դեմքը նայեցի, տեսա՝ մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր: Ոստիկաններն էլ էին ուրախացել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում էր հայտնվել հրեշտակի թեւերով, սպիտակ հագած, կուրծքը գրեթե բաց մի կին, որը թեւերը բացած մոտեցավ ոստիկաններին: Բագրատ Սրբազանը մոտեցավ, նայեց կնոջ դեմքին ու ժպտաց: Ոստիկանները եւս ժպտում էին:





























