ԱԳՆ շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները հրում են ցուցարարներին, որպեսզի աստիճաններից իջնեն ներքեւ:

Բագրատ Սրբազանն դիմելով ոստիկաններին, ասաց. «Կարմիր եք, սեւ եք, ինչ ուզեմ եք եղեք, չեք մարսելու: Հերիք եղավ: Արարատ Միրզոյան, էսքանը քո վզին ա, իմացիր, վախկոտ, այ ստրուկ:

Ոստիկանությանն ասում եմ՝ հետ գնացեք»:

Այդ ընթացքում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց գերլարված իրավիճակ էր. բախում էր սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Այստեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր:

Կան բերման ենթարկվածներ: