Սրբազան պայքար տելեգրամյան էջում լուսանկարաներ են հրապարակվել, որում երեւում է կարմիր բերետավորի կոշիկի հետքը ակցիայի մասնակից Արման Սարգսյանի դեմքին: Նշվում է, որ  Արմանին գլուխն են վնասել և ոտքով խփել դեմքին: Նշենք, որ այսօր բախում էր տեղի ունեցել Բագրատ Սրբազանի եւ բերետավորների միջեւ ԱԳՆ շենքի մոտ:

Ըստ ՔԿ հաղորդագրության ակցիայի մասնակիցները քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ են շպրտել ոստիկանների ուղղությամբ։

5c26a898-10dc-4d8b-bc8f-a396b117be61.jfif (99 KB)

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր:

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:  Պարզվել է, որ ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։ Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

eb15dd2c-bb0c-4b3d-80cc-0adfe849d363.jfif (92 KB)