ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  շնորհավորական ուղերձ է հղել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի´ երեխաներ, 
Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: 
Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
 
Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։   

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ սովորաբար չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: