Նորից եմ ասում` սահմանագծում գոյություն չունի, ուղղակի սահմանազատում են, հետո շուրջը գծում են: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, Գյումրու Թատերայանբ հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:
«Սա չլսված բան է, ժողովուրդ, վաղը կարող է գան այստեղ անեն նույն բանը` կեղծ խաղաղության պաստառի ներքո, որը գոյություն չի կարող ունենալ: Սահմանը զատում են, հետո նոր որոշում, թե որտեղ ինչ գծեն։ Կիրանցիներին տնեզրկելուց հետո հնարավո՞ր է այդ մարդկանց պատիվը հետ գնել, իհարկե` ոչ։ Մուրացկանի խաղաղությունը կտան ծեծելով միայն, կասեն` սա քո փայն է, եթե մի բան էլ ասի, ավելի ուժգին կխփեն»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով` Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին. «Ինչը նշանակում է, որ այս մարդիկ կա՛մ նույն աղբյուրից են սնվում, կա՛մ կատարում են այն, ինչ նրանց թելադրում են»,-ասաց նա: Բագրատ Սրբազանն ասաց, որ այս պայքարը որ սկսել է Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից, սկսել է երկու իմաստով` բարոյական եւ իրավական:
«Իրավականն այն է, որ այսպես կոչված սահմանազատում եւ սահմանագծումը տեղի է ունենում միակողմանի զիջումներով: Հարցնում ես` ինչ ես դրա դիմաց ստացել, ասում են` ռիսկերի նվազեցում: Ես Տավուշում եմ ապրել, այդ գյուղերը կրակոցների տակ էին, ինչ էնշանակում ռիսկերի նվազեցում, այսինքն եթե 20 փամփուշտ էին կրակում, հիմա 10-ն են կրակելու: Լավ ինչու են թողել մնացած տարածքները եկել Տավուշում 1990-ական թվակաների իարդարձությունների հետքերով, թող մեր տարածքները վերադարձնեն»,-ասում է նա:





























