Ես Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել եմ ուշ գիշերային ժամին, առավոտյան ինքը մեկնում էր արտերկիր, որ հետո նորից հանդիպենք. մենք ոչ մի մանրակրկիտ մանրամասնություններ չենք խոսել: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին, ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ Մարուքյանը հայտարարել է, որ ինքը Բագրատ Սրբազանին հանդիպել եւ ասել է, որ նա պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի, եւ այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա:

Հարցին՝ ինքը դիտարկո՞ւմ է այդ առաջարկությունը, Սրբազանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսել, ողջունել ենք, բարեւել ենք, ասել ենք, որ հստակ էս մարդը պետք է հեռանա, այո համաձայն են, համախոհ են: Իրենց կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը» ներկա է եղել: Դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, արդեն անպայմանորեն ոչ ինձ հետ»:

Դիտարկմանը, որ մարուքյանը հաղթանակի հասնելու ճանապարհներ է առաջարկել, նա արձագանքեց. «Անկեղծորեն չեմ հիշում, միգուցե առաջարկել է, խոսել է: Շատ կարճ հանդիպում է եղել, երեւի 10-15 րոպե:  Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ անխտրի, բոլորին էլ ուզում տեսնել իրենց խոսքին տեր կանգնած՝ փողոցում»:

Սրբազանը կոչ արեց բոլոր ուժերին, որոնք իրենց համախոհությունն են հայտնել այս շարժմանը, դրան համարժեք քայլեր, գործողություններ իրականացնեն:

Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը