Մոսկվայում, Ալեքսեյ Սվիրիդովի փողոցում սպանվել է հայտնի պրոսկեյտեր Կոնստանտին Բալիշանսկին (1989թ. ծնվ.)։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ռուսաստանի մայրաքաղաքի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունում սպանությունն անվանել են պատվիրված։ Պատահարի վայրում այժմ աշխատում են քրեագետները։ Ուսումնասիրվում են տեսախցիկների տվյալները, հարցաքննվում են վկաները։
Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, իրավապահ մարմիններում նշել են, որ մարդասպանը արձակել է երեք կրակոց, առաջինը՝ ոչ մեծ հեռավորությունից, հաջորդ երկուսը եղել են ստուգիչ, դիմահար»։
Նախնական տեղեկատվությամբ՝ կրակել են ինքնաձիգից, մեկանգամյա կրակոցներով։ Իրավապահների տվյալներով՝ զոհվածն ապրում էր պատահարի վայրից ոչ հեռու, հարեւան բակում։
ՌԴ ՔԿ-ն հարուցել է սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական գործ։




























