Ճապոնիայի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի ռոբոտատեխնիկայի ամբիոնի դոցենտ Յոսիհիրո Նակատան եւ նրա գործընկերները ներկայացրել են աշխարհում առաջին «ուտելի» ռոբոտը, որը կարող է ոչ միայն մեխանիկական շարժումներ անել, այլեւ փոխգործակցել համային զգացողությունների միջոցով։

Ըստ Kyodo News-ի՝ այս անդրոիդն ունի ծամիչ ժելատինե կոնֆետներ, ինչն այն ուտելի է դարձնում։ Նակատայի նախագիծը ձգտում է ընդլայնել ավանդական խոհարարության սահմանները եւ վերիմաստավորել ուտելիքի ընկալումը տեխնոլոգիական պրիզմայի միջով։

«Մեր ռոբոտը փորձնական քայլ է «ուտելի ռոբոտետեխնիկայի» ուղղությամբ»,- ասել է Նակատան, տեղեկացրել է Planet Today-ը։

Ռոբոտն ունի մետաղական հենք 3D-թասում եւ օգտագործում է օդամուղ խողովակներ շարժումներ ստեղծելու համար։ Ներքին խցիկները լցվում են օդով, ինչը նրան իրական շարժումներ է հաղորդում, իսկ ձայնը դուրս է գալիս ներկառուցված ձայնացիրից։

Նակատայի նախագիծը չի սահմանափակվում միայն տեխնիկական ասպեկտներով։ Նա ուսումնասիրում է, թե ինչպես կարող է հուզական կապվածությունը ռոբոտների նկատմամբ ազդել մարդկանց համի զգացողության վրա։ Փորձերի ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ շարժվող ռոբոտները մասնակիցների կողմից ընկալվում են որպես ավելի համեղ եւ հետաքրքիր, քան նրանց անշարժ անալոգները։

«Մեր նախագիծը միայն գիտություն չէ, այլեւ արվեստ սննդի մասին։ Մենք փորձում ենք ընդլայնել ռոբոտատեխնիկայի ազդեցության ընկալումը գաստրոնոմիական, գուցե նաեւ բժշկության եւ այլ ոլորտներում»,- հավաստիացրել է Նակատան։

Նակատայի հետազոտությունը նոր հեռանկարներ է բացում տեխնոլոգիաների եւ խոհարարության ոլորտներում։