Hi-Power Cycles ընկերությունը հավաստիացնում է, որ իր էլեկտրական հեծանիվի նոր մոդելը ամենաարագն է այդ դասում։ Այն կոչվում է «Revolution W» եւ նախատեսված է զինվորականների, փրկարարների եւ այլ վտանգավոր մասնագիտությունների ներկայացուցիչների համար, գրել է «Տեխկուլտը»։

Հեծանիվը HPC Defense ընկերության «առաջնեկն» է, աշխատանքը գլխավորել է ամերիկացի վետերան Բրայան Մեյզլիշը։ Նա հասցրել է աշխատել Lockheed Martin-ում, Northrop Grumman-ում եւ Jacobs Engineering-ում եւ լավ է պատկերացնում, թե ինչ կարելի է վաճառել Պենտագոնին։ Revolution W-ը ստեղծվել է վատ ճանապարհների եւ ագրեսիվ միջավայրի համար, երբ արագությունից եւ հզորությունից է կախված ուղեւորների կյանքը։

Հեծանիվը ոտնակով բացում է ժամում 80 կիլոմետր արագություն ի հաշիվ Schlumpf լարի։ Առավելագույն արագությունը հասնում է 130 կմ/ժամի, ուստի քաղաքացիական անձանց հազիվ թե հաջողվի երթեւեկել այս հրաշք տեխնիկայով։

Մարտկոցի մեկ լիցքի պաշարը 160 կիլոմետր է։ Այն ունի վառ կարմիր երանգավորում հետեւամասում եւ սպիտակակապտավուն է առջեւում։ Ունի հատուկ երիզներ լապտերների համար եւ սկավառակային արգելակներ։ Մոտավոր գինը սկսվում է 10 000 դոլարից։