Արհեստական բանականության նոր գործիքը University of Michigan-ի գիտնականների կողմից ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է arXiv-ում, դրանում հետաքրքիր զուգահեռներ են անցկացվում շների եւ մարդկանց հաղորդակցությունների միջեւ։
Կենդանիները, մարդկանց նման, շփման տարբեր տեսակներ ունեն, ներառյալ ձայնային ազդանշանները։ Փորձագետներն ուսումնասիրել են շների վոկալիզացիան՝ կիրառելով խոսքային մոդելները, որոնք նախապես վարժված էին մարդկային խոսքին, գրել է Planet Today-ը։ Դա թույլ է տալիս լուծել շների հաչոցի դասակարգման խնդիրները, ներառյալ ցեղի նույնականացումը, ըստ սեռի դասակարգումը եւ համատեքստային հիմնավորումը։
«Մենք ցույց ենք տալիս, որ խոսքի կառուցման պատկերացումների օգտագործումը զգալիորեն բարելավում է արդյունքները դասակարգման ավելի պարզ մեթոդների համեմատ»,- ասում են հետազոտողները։ Հայտնաբերվել է նաեւ, որ մարդկային խոսքի տվյալների ընդարձակ մոդելները կարող են լրացուցիչ բարձրացնել արդյունավետությունը տարբեր խնդիրներ կատարելու ժամանակ։
Այս հետազոտությունը նոր հեռանկարներ է բացում կենդանական աշխարհն ավելի լավ հասկանալու համար եւ կարող է կարեւոր գործիք դառնալ մարդկանց եւ շների միջեւ հաղորդակցության որակի բարձրացման գործում։





























