Եվրամիության խորհուրդը հավանության է արժանացրել մինչև 2030 թվականը իր տարածքի 20%-ը վերականգնելու մասին օրինագիծը։ Քվեարկությունը կտապալվեր, եթե չլիներ Ավստրիայի ներկայացուցիչը, որի նկատմամբ ներկայում քրեական մեղադրանք է առաջադրվել։ Իրավիճակի մասին պատմել է բրիտանական The Guardian պարբերականը։

Օրինագիծն ընդունվել է 1 տոկոս գերակշռությամբ՝ Սլովակիայի և Ավստրիայի դիրքորոշման փոփոխության արդյունքում։ Հակառակ երկրի առաջատար Ավստրիայի ժողովրդական կուսակցության (APP) դիրքորոշմանը, Ավստրիայի ներկայացուցիչ Լեոնոր Գևեսլերը կողմ է քվեարկել օրենքին։

«Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք»,- հայտարարել է Գևեսլերը:

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, որը «Կանաչներ»-ի հետ միասին իշխող կոալիցիայի մաս է կազմում ՝ ի դեմս Գևեսլերի, հայտարարել է, որ իշխանության չարաշահման համար նախարարին դատի են տալու, միաժամանակ կփորձեն չեղյալ համարել նրա քվեն: 2024 թվականի սեպտեմբերին Ավստրիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և ուժերի հարաբերակցությունը, ներառյալ՝ Գևեսլերի որոշման շնորհիվ, կարող է փոխվել։

2024 թվականի մարտին բնության վերականգնման մասին օրինագիծը չհաջողվեց ընդունել՝ իր դիրքորոշումը անսպասելիորեն փոխած Հունգարիայի պատճառով։ Դրանից հետո նորից սկսվեցին փոխզիջումների որոնումները։

Օրինագծի առաջխաղացման պատճառների մի մասը պայմանավորված է եվրոպական մի շարք երկրներում մոլեգնած ագարակատերերի բողոքի ակցիաներով: Ագարակատերերը դժգոհում էին, որ Եվրամիության «Կանաչ գործարքը» իրենց արտադրանքն ավելի թանկ է դարձնում, քան Ուկրաինայի և Լատինական Ամերիկայի ապրանքները, և նրանք ավելի քիչ շահույթ են ստանում: Ագարակատերերին զիջեցին՝ թունաքիմիկատների կրճատումն էլ հետաձգվեց։

Ըստ ընդունված օրենքի՝ մինչև 2030 թվականը ԵՄ էկոհամակարգերի 20%-ը պետք է վերականգնվի, իսկ ամբողջ էկոհամակարգը՝ մինչև 2050 թվականը։ Դրան հասնելու համար երկրները պարտավորվում են ավելացնել թռչունների և փոշևորող միջատների պոպուլյացիան, վերականգնել ցամաքեցված տորֆային տարածքները և առնվազն երեք միլիարդ ծառ տնկել ԵՄ-ում:

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ 2020 թվականի դրությամբ Եվրոպայում բնակության վայրերի ավելի քան 80%-ը սոսկալի վիճակում էր։