Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության նախարարությունը այդ առիթով հաղորդագրություն է տարածել.

 «Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։

Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`

  • հմտությունները.
  • հետաքրքրությունները.
  • հոգեկան առողջությունը.
  • ֆիզիկական առողջությունը:

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։ Բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում: Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից, դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։