Նորվեգիայում ներկայացվել է ճկուն թեւերով Morphy դրոնը, որը կարող է անցնել նեղ տարածքով եւ օդում մնալ մակերեսներին բախվելուց հետո։ Այս մասին տեղեկացրել է News Altas պորտալը։
Պորտալի տվյալներով՝ թեւերը ամրանում են դրոնին հատուկ ճկուն կապերով՝ տպագրված 3D-տպիչով, ինչը թույլ է տալիս դրոնին թռչել ավելի նեղ մակերեսով, քան նրա սեփական կորպուսն է։ Կապի ծալքի մասին տվյալները հաղորդվում են ներքին պրոցեսորին, որն ինքն է կարգավորում բոլոր չորս թեւերի ձգողականությունը դրոնի կայունացման համար։ Այն նաեւ դիմանում է ուղղահայաց մակերեսների հետ բախմանը մինչեւ 3 մ/վրկ արագության դեպքում։
Morphy-ի փորձանմուշը կշռում է 260 գրամ եւ կարող է թռչել 12,5 րոպե առանց լիցքավորման։ Այն նաեւ տեսախցիկ ունի։





























